Սպերցյանը բարձրակարգ խաղացող է, նա կարող է տեղափոխվել Ռեալ կամ Մանչեսթեր Սիթի․ Օլիչ

19 Հուլիսի 2023, 23:05

Սպորտ

Մոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Իվիցա Օլիչը խոսել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական թոփ ակումբում հայտնվելու հեռանկարների մասին։

Metaratings.ru-ի հարցին՝ թե հնարավո՞ր է Սպերցյանը «Կրասնոդարից» անմիջապես տեղափոխվի «Մանչեսթեր Սիթի» կամ «Ռեալ», Օլիչը պատասխանել է՝ այո:

«Սպերցյանն արդեն փորձառու ու բարձրակարգ խաղացող է։ Նա մի քանի տարի է, ինչ խաղում է ՌՊԼ-ում, խաղադաշտում տարբերություն է ստեղծում, հավաքականում լավ հանդիպումներ է անցկացրել ուժեղ թիմերի դեմ, ինչո՞ւ՝ ոչ։ Կարծում եմ, որ նա կարող է թոփ ակումբներ գնալ»,- նշել է Օլիչը։