Սպերցյանը ճանաչվել է Կրասնոդար-Ռուբին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ
27 Հոկտեմբերի 2025, 16:10
«Կրասնոդար»-ի կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի՝ Կազանի «Ռուբին»-ի դեմ խաղի լավագույն խաղացող։
Կրասնոդարում կայացած խաղն ավարտվել է 1-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: Սպերցյանը մասնակցել է ամբողջ խաղին։
«Խաղի լավագույն խաղացող» մրցանակը շնորհվում է յուրաքանչյուր առաջնության խաղից հետո. հաղթողներին ընտրում են լիգան և MATCH PREMIER հեռուստաալիքը։