Սպերցյանը չի զիջում Պեդրիին և Գավիին․ Ալեքսանդր Գրիգորյան

28 Հոկտեմբերի 2023, 17:00

Սպորտ

Սպերցյան այժմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Այս մասին Metaratings.ru-ի հետ զրույցում ասել է ՌԴ-ում հայտնի հայազգի մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը՝ անդրադառնալով ռուսական «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի խաղին։

«Կարծում եմ՝ Էդուարդը մտնում է ԹՈՓ-3 խաղացողների մեջ։ Նախորդ տարի մի քանի անգամ առիթ եմ ունեցել մեկնաբանել «Բարսելոնայի» խաղերը։ Ուշադրությամբ հետևում էի Պեդրիի և Գավիի խաղին ու ակամայից ինձ բռնեցի այն մտքի վրա, որ Սպերցյանն ամենևին չի զիջում այդ ֆուտբոլիստներին:

Հիմա «Կրասնոդարն» առաջին տեղում է և պայքարում է չեմպիոնության համար։ Իմ կարծիքով` կոնկրետ այս պահին պետք չէ մտածել հեռանալու մասին։ Պետք է կենտրոնացնել բոլոր ուժերը և դառնալ չեմպիոն»,- նշել է 57-ամյա մասնագետը։