Սպերցյանը դուբլի հեղինակ է դարձել «Սոչի»-ի դեմ խաղում
17 Օգոստոսի 2025, 23:00
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի «Կրասնոդար»-«Սոչի» հանդիպման շրջանակում հայ ֆուտբոլիստ, «Կրասնոդար»-ի կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը դուբլ է ձևակերպել և գոլային փոխանցում կատարել:
Սպերցյանը հաշիվը բացել է 49-րդ րոպեին։ Երկրորդ գոլը ֆուտբոլիստը խփել է տուգանային հարվածից ուղիղ հարվածով՝ կրկնապատկելով թիմի առավելությունը: Հանդիպումն ավարտվել է 5:1 հաշվով՝ հօգուտ դաշտի տերերի: