Սպերցյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Կռիլյա Սովետով»-ի դեմ խաղում

24 Օգոստոսի 2025, 22:20

Սպորտ

«Կրասնոդար»-ի ավագ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում Սամարայի «Կռիլյա Սովետով»-ի դեմ խաղի 3-րդ րոպեին կրնկով գոլային փոխանցում է կատարել՝ դրանով իսկ օգնելով գոլ խփել Գաետան Պերենին, իսկ 13-րդ րոպեին 11 մետրանոցից գոլի հեղինակ է դարձել հենց ինքը:

Սպերցյանն արդյունավետ գործողություններով աչքի է ընկել ՌՊԼ-ում անցկացրած 6 խաղերից 5-ում՝ կատարելով 4 գոլ և 5 գոլային փոխանցում։