Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել «Ռոստով»-ի դեմ խաղում
28 Փետրվարի 2026, 18:00
«Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խաղի 8-րդ րոպեին բացել է հաշիվը՝ 11-մետրանոցից գրավելով «Ռոստով»-ի դարպասը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի հանդիպման ընթացքում։
18 տուրից հետո «Կրասնոդարը» վաստակել է 40 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Դոնյան ակումբը հավաքել է 21 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում։