Սպերցյանը հայտնվել է Fantasy RPL -2023/24 մրցաշրջանի ամենաթանկ ֆուտբոլիստների քառյակում

14 Հուլիսի 2023, 16:56

Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հայտնվել է Fantasy RPL -2023/24 մրցաշրջանի ամենաթանկ ֆուտբոլիստների քառյակում: sports.ru-ի փոխանցմամբ՝ RPL-ի չորս խաղացողների համար նոր մրցաշրջանում արժեքը հասել է 9 միլիոն եվրոյի:

Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը (189) եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (159) 8-9 միլիոն են գնահատվում: ԲԿՄԱ-ի հարձակվող Ֆյոդոր Չալովը (153)՝ 7.5-ից մինչեւ 9:

Աճել է նաև «Զենիթի» կիսապաշտպան Մալկոմի գինը՝ 8.5 միլիոնից հասնելով 9 միլիոնի (2022/23 մրցաշրջանում 217 միավոր)։

Նախորդ մրցաշրջանում RPL – ում առավելագույն գինը 8,5 միլիոն էր: Այդքան էին գնահատվում Արսեն Զախարյանը, Մալկոմը, Կլաուդինյոն, Մատեո Կասյերան: Շուտով կմեկնարկի RPL -2023/24-ի Fantasy մրցաշարը: