Սպերցյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»

11 Նոյեմբերի 2023, 14:10

Սպորտ

Հայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։

Tuttosport-ի փոխանցմամբ՝ իտալական ակումբի ներկայացուցիչներն ուսումնասիրում են Սպերցյանի խաղը և մտադիր են տեղափոխությունը ձևակերպել մինչև մրցաշրջանի ավարտը։

Նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը մասնակցել է 14 խաղի, խփել 6 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։