Սպերցյանը «Օրենբուրգի» դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել. (տեսանյութ)

12 Օգոստոսի 2023, 22:15

Սպորտ

Ֆուտբոլի Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության չորրորդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել է «Օրենբուրգին» եւ առավելության հասել 2:0 հաշվով։

Երկու գոլն էլ խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 67-րդ րոպեին նա բացել է խաղի հաշիվը, իսկ 90-րդ րոպեին արդյունավետ իրացրել 11-մետրանոցը։

Հիշեցնենք, որ 2022/23 մրցաշրջանի արդյունքներով Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում ընդգրկվել են «Սպարտակի» կիսապաշտպան Կվինսի Պրոմեսը, «Լոկոմոտիվի» հարձակվող Արտյոմ Ձյուբան և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Հիմա եթերում