Սպերցյանը պետք է տեղափոխվի Մյունխենգլադբախի Բորուսիա. սա ամենաիրատեսական տարբերակն է. Օզբիլիս

08 Հունիսի 2023, 14:30

Սպորտ

ArmSport.am-ի փոխանցմամբ՝ «Ուրարտուի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ  Արաս Օզբիլիսը գնահատել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ եվրոպական որևէ երկրի առաջնություն տեղափոխվելու շանսերը։

«Ես բազմիցս ասել եմ, որ Սպերցանի համար կարևոր է առաջին քայլը կատարել դեպի Եվրոպա։ Միայն եվրոպական առաջնությունում առաջին փորձից հետո հնարավոր կլինի գնահատել նրա խաղը։

Իմ կարծիքն այն է, որ Էդուարդը պետք է տեղափոխվի Մյունխենգլադբախի «Բորուսիա»: Այս ամառ այդ թիմ տեղափոխվելն ամենաիրատեսական տարբերակն է նրա համար, սակայն վերջնական որոշումը պետք է հենց նա կայացնի։ Էդիկը որակյալ ֆուտբոլիստ է, ով կարող է լավ տեղ գտնել կարիերան շարունակելու համար։

Ռուսաստանի Պրեմիեր լիգան այլևս այն չէ՝ զարգանալու և ավելի լավը դառնալու համար, Սպերցյանը պետք է տեղափոխվի եվրոպականա առաջնություն»,- Sport24-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Օզբիլիսը։