Սպերցյանը՝ ՌՊԼ-ի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստ
29 Հունվարի 2024, 09:30
«РУСТАТ» վիճակագրական օպերատորը հրապարակել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստների ցանկը՝ արդյունավետ գրոհներին մասնակցության քանակով։
«Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ՝ վարկանշային ցանկը գլխավորել են հայ ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և «Զենիթի» կիսապաշտպան Վենդելը, որոնց հաշվին 17-ական գոլային գրոհներ են գրանցվել:
Ֆուտբոլի Ռուսաստանի 2023/24 մրցաշրջանի առաջնությունը կվերսկսվի մարտի սկզբին:
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել 8 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: