Սպերցյանը շարունակում է մնալ ՀՀ հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

02 Հուլիսի 2023, 09:40

Սպորտ

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՀՀ հավաքականի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը՝ ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի, գրում է Armsport.am-ը։

Խաղացողի գինը նախորդ գնահատականի համեմատ աճել է 3 միլիոն եվրոյով և այժմ կազմում է 12 միլիոն եվրո։

Երկրորդ տեղը զբաղեցնում է ամերիկյան «Քոլամբուս Քրիուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը (7 մլն եվրո): Երրորդը՝ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը (6 մլն եվրո): Լավագույն հնգյակում են նաև «Լոկոմոտիվի» խաղացող Նաիր Տիկնիզյանը (2,5 միլիոն եվրո) և «Ռոստովի» ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը (1,5 միլիոն եվրո)։

Հիմա եթերում