Սպիտակ տունը շուտով հայտարարություն կտարածի Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ
18 Մարտի 2025, 21:10

Շուտով ԱՄՆ վարչակազմը հայտարարություն կտարածի Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:
Ավելի վաղ NBС հեռուստաալիքը հայտնել էր, որ զրույցը տևել է ավելի քան 2,5 ժամ, իսկ CNN հեռուստաալիքը, հղում անելով ռուսական աղբյուրին, նշել էր, որ Պուտինի և Թրամփի զրույցը «շատ լավ» է անցել: