«Սպուտնիկ Ադրբեջան»-ի՝ կալանքից ազատված գլխավոր խմբագիրը մեկնել է Ռուսաստան․ Զախարովա

25 Հոկտեմբերի 2025, 17:52

Քաղաքականություն

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը կալանքից ազատ արձակվելուց հետո լքել է Բաքուն, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ կալանքից ազատ արձակվելուց հետո Ադրբեջանից Ռուսաստան էր ժամանել «Սպուտնիկ Ադրբեջան» գործակալության գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխը։

Կարտավիխը և գործակալության մյուս աշխատակիցները, այդ թվում՝ գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը, ձերբակալվել են հունիսի վերջին։ Ադրբեջանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի լվացման մեղադրանքներով։

Հիմա եթերում