«Sputnik Ադրբեջան»-ի տնօրեն Իգոր Կարտավիխն ազատվել է Բաքվի քննչական մեկուսարանից
10 Հոկտեմբերի 2025, 11:20
Բաքվում ձերբակալված «Sputnik Ադրբեջան»-ի գործադիր տնօրեն Իգոր Կարտավիխն ազատ է արձակվել։ Այս մասին «Коммерсант» պարբերականին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Բանակցություններն ընթացել են, նախ, նախագահի օգնականների մակարդակով։ «Коммерсант»-ի տեղեկություններով՝ Յուրի Ուշակովն անմիջապես աշխատել է ադրբեջանցի գործընկեր Հիքմեթ Հաջիևի հետ, իսկ որոշումը կայացվել է Դուշանբեում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպման նախօրեին։
Իր հերթին, ռուսական կողմն ազատ է արձակել Ռուսաստանի տարածքում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիներից մեկին։