Սփյուռքի համար մշտապես առանցքային են եղել ցեղասպանության ու Արցախի հարցերը. Նժդեհ Գարագավորյան
30 Դեկտեմբերի 2025, 00:10
Սփյուռքը երբեք չի անտեսել Հայաստանի սոցիալ-տնտեսական հարցերը։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը:
Նրա խոսքով՝ չնայած այն թեզերին, թե Սփյուռքը կենտրոնացած է միայն պատմական հարցերի վրա, իրականում հայրենիքի սոցիալ-տնտեսական վիճակը մշտապես եղել է սփյուռքահայերի ուշադրության կենտրոնում։
«Սփյուռքի համար շատ խորքային զգացում կա։ Մեզ համար մշտապես առանցքային են եղել ցեղասպանության ու Արցախի հարցերը, մենք երբեք չենք անտեսել Հայաստանի սոցիալ-տնտեսական հարցերը»,- ասել է Գարագավորյանը։
Նա քննադատել է ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը՝ նշելով, որ Սփյուռքի ներուժը ճիշտ չի օգտագործվում, իսկ հնչող հայտարարությունները հաճախ պառակտում են մտցնում հայության շրջանում։ Ըստ նրա՝ Սփյուռքը Հայաստանին նայում է որպես մեկ միասնական հայրենիքի, մինչդեռ իշխանական օրակարգը փորձում է նեղացնել այդ շրջանակները։
Մանրամասները՝ տեսանյութում։