Սփյուռքն աջակցում է սրբազան պայքարին․ Վռամ Մարտիրոսյան

30 Մայիսի 2024, 23:30

Քաղաքականություն

Սփյուռքն աջակցում է սրբազան պայքարին, ուղղակի չենք հասկանում, թե ազգի մի հատված ինչու չի միանում դրան, միթե՞ չեն հասկանում պահի լրջությունը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց համայնքային գործիչ, գործարար Վռամ Մարտիրոսյանը։

«Սրբազան շարժումը հզոր շարժում է։ Այն ճիշտ պահին է և ճիշտ մարդկանց կողմից։ Մենք հասել ենք երկիրը կորցնելու եզրին, և եթե չլինի մեկը, ով առաջնորդի հայ ազգին, ապա մեր ապագան, մեր ճակատագիրը որպես ազգ հարցականի տակ է։ Սրբազանը հերոսաբար իր ուսերին է վերցրել այս ամենը և առաջ է տանում։ Սփյուռքն աջակցում է սրբազան պայքարին, ուղղակի չենք հասկանում, թե ազգի մի հատված ինչու չի միանում դրան, միթե՞ չեն հասկանում պահի լրջությունը։

Ըստ իս՝ նրանց մի մասն այն մարդիկ են, որոնք չեն ընդունում Նիկոլին, բայց մեկ է նաև չեն միանում շարժմանը։ Բայց չէ որ կան մարդիկ, որոնք ասում են՝ պատրաստ են վերցնել պարտավորություններն իրենց ուսերին, պատրաստ են առաջ տանել ազգին, բայց, մեկ է, այդ մի զանգվածը նրանց էլ չի աջակցում։ Բայց այս ամենից զատ, կա նաև մեկ այլ խումբ, որոնց համար մեկ է՝ կապրեն Հայաստանում, թե Հայաստանի ու Թուրքիայի մեջտեղում։ Այս մարդիկ այն մարդիկ են, որ Նիկոլն ասի՝ Արցախը Հայաստանին պետք չի, ծափ են տալու։ Հարց է առաջանում՝ այդ մարդիկ ունե՞ն գիտակցություն, ազգային արժանապատվություն»,- ասաց Մարտիրոսյանը։

Անդրադառնալով ոստիկաններին՝ նա ընդգծեց, որ կան ոստիկաններ, որոնք մտածոում են շարժման իրական նպատակների մասին, և միայն գումարով չեն առաջնորդվում։

«Ներքաղաքական ինստիտուտները, տարբեր կառույցներ ու կազմակերպություններ Սրբազանի կողքին են։ Ոստիկանությունն էլ, եթե հիշեք, 2018-ին վերջինն էր, որ միացավ, այս անգամ էլ է միանալու։ Ուղղակի պետք է, որ 1-2-ը հենց ցույցի վայրում հանեն իրենց բերետներն ու միանան, և հերթով նրանք միանալու են։ Կարծում եմ՝ կան ոստիկաններ, որոնք մտածոում են շարժման իրական նպատակների մասին, և միայն գումարով չեն առաջնորդվում»,- եզրափակեց Մարտիրոսյանը։

Հիմա եթերում