Սփյուռքում ընդունում, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունը մեղսակցություն ունի. Սարինե Աբրահամյան

06 Հոկտեմբերի 2023, 22:31

Քաղաքականություն

Սփյուռքում շատերն են ընդունում, որ ստեղծված իրավիճակում ՀՀ կառավարությունն իր մեղսակցությունն ունի։

Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Սարինե Աբրահամյանը։

Նրանք Գրանադայում ցույց են կազմակերպել։

Նշենք, որ նախօրեին վարչապետ Փաշինյանը մեկնել էր իսպանական Գրանադա, որտեղ նախատեսվում էր նրա հանդիպումը Ադբեջանի նախագահի հետ։ Իլհամ Ալիևը, սակայն, չէր մեկնել Գրանադա:

«Մեր պահանջներում հղում ենք կատարում ՀՀ կառավարությանը, բազմիցս նշել ենք, որ Սփյուռքում տարբեր ազգային կառույցներ չեն ընդունում այդ քաղաքականությունը և պահանջում են Արցախը չճանաչել Ադրբեջանի կազմում»,- նշել է մեր զրուցակիցը։

Աբրահամյանի խոսքով՝ Սփյուռքում լայն շրջանակներ համարում են, որ այն ամենը, ինչ կատարվում է հայ ժողովրդի հետ, գործող իշխանության բացթողումների հետևանքն է:

«Սփյուռքում այսպիսի մթնոլորտ գոյություն ունի շատերը ընդունում են, որ այս ամենը Հաաստանի կառավարության չափազանց մեծ բացթողումների հետևանքն է»,- եզրափակել է Սարինե Աբրահամյանը։

Հիմա եթերում