Սփյուռքը դուրս չի գա եկեղեցու դեմ. Գևորգ Բագրատունի

01 Դեկտեմբերի 2025, 19:00

Քաղաքականություն

Հայ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի սկսած արշավը Սփյուռքում աջակցություն չունի: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց «Ազգային միացյալ Հայաստան» ՀԿ նախագահ Գևորգ Բագրատունին:

Նրա խոսքով՝ Փաշինյանը սկսել է այս արշավը, քանի որ ուզում է եկեղեցին իր իսկ նպատակին ծառայեցնել:

«Եկեղեցին Սփյուռքում հայկական ինքնության պահպանման կարևորագույն օղակ է: Հնարավոր է, որ այս արշավին ոմանք կողմ լինեն, բայց բացառվում է, որ բացահայտ աջակցեն: Աջակցելը հայության դեմ դուրս գալու պես մի բան է: Դա միանշանակ չի կարող ընկալվել ու ընդունվել։

Այն, որ Ալիևն ու Էրդողանը վախեր ունեն Հայ Առաքելական եկեղեցուց, դա փաստ է, այլապես ճնշումն այդքան մեծ չէր լինի Վեհափառի՝ Շվեյցարիայում Արցախի մասին արված հայտարարությունից հետո»,- նշեց Գևորգ Բագրատունին:

Նրա խոսքով՝ եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգապահպանման, սփյուռքում՝ հայապահպանման կառույց։ «Իսկ թշնամու համար կարևորն այն է, որ հայը մոռանա իր պատմությունը։ Եկեղեցին նույնպես թշնամու համար վտանգ է ներկայացնում»,- կարծում է Գևորգ Բագրատունին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում