Սրբազան շարժման ժամանակ երևաց՝ այս ղեկավարությունը որքան դեմ է Հայ Առաքելական եկեղեցուն․ Յունոնա Հակոբջանյան

13 Հուլիսի 2024, 00:33

Քաղաքականություն

Բագրատ Սրբազանի՝ հրապարակում հնչեցրած աղոթքը մաքրություն է բերում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում հայտարարել է բժիշկ, համայնքային ակտիվիստ Յունոնա Հակոբջանյանը։

«2018 թվականին մարդկանց միտքն այնքան պղծված էր, որ նրանք չարը ընդունեցին որպես բարի։ Այն, ինչ ունենք արդեն 6 տարի, մարդիկ աչքները փակ հավատում են նրան։ Փակ աչքերով դժվար է տեսնել՝ ինչ վիճակում ենք հիմա։ Երբ Բագրատ Սրբազանը հրապարակում աղոթք է հնչեցնում, դա ինչ-որ մաքրություն է բերում մարդկանց մեջ, որ այդ պղծությունը մաքրվի»,- ասել է մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Սրբազան շարժման միջոցով իշխանությունը ի ցույց դրեց իր հակակրանքը եկեղեցու ու Աստծու նկատմամբ։

«Բագրատ Սրբազանը կարող է իշխանափոխության հետ կապ չունենալ։ Սրբազան շարժումը քաղաքական չէ, այն պղծությունը մաքրելու շարժում է։ Շարժման օրերին ավելի շատ երևաց՝ այս ղեկավարությունը որքան դեմ է Հայ Առաքելական եկեղեցուն ու այն ամեն ինչին, ինչ իրենից ներկայացնում է եղեղեցին։ Սարդարապատի դեպքը վկա։ Չարը իրեն մեջտեղ է հանում, այն չարը, որ մարդիկ մինչև հիմա չէին տեսնում։ Հենց այդ դրանով է շարժումը օգնում։

Մարդիկ դուխով եկան, բայց այդ դուխը մարդկանց մեջից նա հանեց։ Հիմա պետք է գնանք դեպի արմատները ու նորից այդ դուխը, հոգին հետ բերենք», — եզրափակել է Յունոնա Հակոբջանյանը։