Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի է բերվել Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը

17 Դեկտեմբերի 2023, 00:20

Մշակույթ

Դեկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ հոգևորականաց թափորը շարականների երգեցողության ներքո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի բերեց Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի մասունքակիր խաչը` հավատացյալների հոգևոր մխիթարության և երկրպագության համար։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվեց օրհնության կարգ, որի ավարտին Նորին Սրբությունը սրբազան մասունքով օրհնեց ներկա հավատացյալ ժողովրդին։

Երանաշնորհ հայրապետի վախճանման 850-րդ տարելիցի առիթով մասունքարանը Մայր Աթոռին է ընծայաբերվել Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի Սուրբ Գևորգ եկեղեցու կողմից։

Սրբի մասունքը եկեղեցում կմնա մինչև 18:00-ը։

Հիմա եթերում