Ստալինի, Ռուզվելտի և Չերչիլի կառուցված աշխարհակարգն այլևս գոյություն չունի. Տիմոֆեյ Երմակով

20 Օգոստոսի 2023, 17:24

Քաղաքականություն

Alpha News-ին տված հարցազրույցում ռազմական լրագրող Տիմոֆեյ Երմակովը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը տասնամյակներ շարունակ արդեն մահացած կառույց է, որն էական որոշումներ չի կայացնում

«Փաստորեն, բոլոր նախկին հարցերը, որոնց անդրադարձել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, ոչնչի չեն հանգեցրել, արդյունքները միշտ զրոյական են եղել։ Ընդհանրապես, այս Անվտանգության Խորհուրդը գոնե ինչ-որ բան որոշե՞ց, ինչ-որ բանով ազդե՞ց վերջին մի քանի տասնամյակներում: Մենք նման բան չենք տեսնում, և ես կասկածում եմ, որ երբեք էլ չենք տեսնի: Ես չգիտեմ, թե ինչն է նրան միավորում, այսպես կոչված, ՄԱԿ-ի այս կազմակերպությունը։

Կարծում եմ, որ մենք ոչ մի բանի չենք հասնի բանակցությունների կամ անվտանգության խորհուրդների միջոցով։ Սա հուշում է, որ աշխարհակարգը, որը կազմել են Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը, այլևս գոյություն չունի։

Կարծում եմ, որ ոչ մի հարցում, այդ թվում՝ Արցախի հարցում, մենք ստիպված չենք լինի հույս դնել Անվտանգության խորհրդի որեւէ որոշման վրա»,- ընդգծել է Երմակովը։

Հիմա եթերում