Ստամբուլի նահանգապետն արգելել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառում անցկացնել
23 Ապրիլի 2024, 15:40
Ստամբուլի նահանգապետը երրորդ տարին անընդմեջ արգելել է Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման կազմակերպիչներն իրենց դժգոհությունն են հայտնել նահանգապետի որոշման հետ կապված և կոչ արել վերանայել այն։
Կազմակերպիչները շեշտել են, որ 2010-ից մինչև 2019-ն ամեն տարի Ստամբուլում կազմակերպել են հիշատակի միջոցառումներ, սակայն կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումներից հետո Ստամբուլի նահանգապետարանն արդեն երեք տարի անընդմեջ չի թույլատրում։