Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուն ձերբակալվել է
23 Մարտի 2025, 12:36

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական հակառակորդը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին։ Ձերբակալվել է նաև Իմամօղլուի խորհրդական Մուրատ Օնգունը։
Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի, կաշառակերության և ահաբեկչության հետ կապ ունենալու կասկածանքով։ Հետաքննության շրջանակներում 100 մարդու ձերբակալման օրդերներ են տրվել, այդ թվում՝ քաղաքի ղեկավարի մամուլի հետ կապերի գծով խորհրդական Մուրատ Օնգունին: Իմամօղլուն հինգ ժամ ցուցմունք է տվել Արդարադատության պալատում. նա հերքել է ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մասին մեղադրանքները և քննադատել է իր ձերբակալումը։
Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի զանգվածային ակցիաներ են տեղի ունենում։ Ավելի քան 300 մարդ է ձերբակալվել ակցիաների ընթացքում։