Ստամբուլում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկել են հաղթանակով

11 Մայիսի 2024, 20:00

Սպորտ

Շարունակվում է Փարիզի Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վարկանիշային վերջին մրցաշարը։

Այսօր մրցում են ազատ ոճային ըմբիշները։ Հայաստանը մրցաշարում ունի 4 ներկայացուցիչ՝ Հրայր Ալիխանյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գևորգյանը (125 կգ):

Հրայր Ալիխանյանը (74 կգ) հաղթել է 7-0 հաշվով Գերմանիան ներկայացնող Շամիլ Ուստաևին։

Ավելի վաղ Լյովա Գևորգյանը (125 կգ) հաղթեց մեկնարկում Գենադի Կուդինովիչին 11-0 հաշվով։ Նրա հաջորդ մրցակիցը ԱԱ-2018-ի արծաթե մեդալակիր չինացի Դեն Չժիվեյն է։ Սերգեյ Սարգսյանը պարտվել է մեկնարկում չինացի մրցակցին։

Ուկրաինան ներկայացնող Էրիկ Առուշանայանը (65 կգ) ևս հաղթանակով է մեկնարկել մրցաշարում։