Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները տևել են մեկ ժամից մի փոքր ավելի

02 Հունիսի 2025, 18:05

Քաղաքականություն

Ստամբուլում ավարտվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հումանիտար հարցերի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է բանակցությունների երրորդ փուլ, սակայն ժամկետներ չեն նշվում:

Թուրքական աղբյուրները հայտնում են, որ հանդիպումները շարունակելու վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Բանակցությունները տևել են մեկ ժամից մի փոքր ավելի, պատվիրակությունների միջև ձեռքսեղմումներ չեն եղել, իսկ դիտորդներն արձանագրել են առաջընթացի բացակայությունը։