Ստամբուլում վերաբացվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին

18 Հոկտեմբերի 2023, 10:52

Մշակույթ

Ստամբուլում Պոլսո Հայոց պատրիարքի գլխավորությամբ վերաբացվել է Քուզգունջուքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։

Ստամբուլի հայկական «Ակոս»-ի փոխանցմամբ՝ վերանորոգված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաբացվել է հայ հավատացյալների առաջ։ Եկեղեցում հավաքվածների աղոթքներից հետո Պոլսո Հայոց պատրիարք, արք. Սահակ Մաշալյանը օծել է եկեղեցին, որից հետո շնորհավորել է բոլոր հավատացյալներին վերաբացված եկեղեցու համար։