Ստանիսլավ Գևորգյանը կղեկավարի Ռուսաստանում նորարարական լուծումների մշակման և ներդրման կենտրոնը
01 Օգոստոսի 2024, 20:20
Ռուսաստանում ստեղծվել է նորարարական լուծումների մշակման և ներդրման կենտրոն՝ ստարտափներին աջակցելու և քաղաքացիական տեխնոլոգիաները երկրի պաշտպանական-արդյունաբերական համալիրում ինտեգրելու համար, գրում է ՏԱՍՍ-ը։
Կենտրոնի տնօրեն է դարձել Ստանիսլավ Գևորգյանը:
Նրա խոսքով, կենտրոնի հիմնական գործունեությունն է մասնակցություն ունենալ գիտատեխնիկական զարգացման ոլորտում պետական քաղաքականության իրականացմանը, ինչպես նաև երիտասարդ գիտնականների, մասնագետների, գյուտարարների, կոնստրուկտորների, նորարարական նախագծերով զբաղվող գիտական և այլ կազմակերպությունների զարգացմանն ու առաջխաղացմանը: