Ստաս Պետրոսյանը կարիերան կշարունակի «Ալմաթի» հոկեյի ակումբում

18 Նոյեմբերի 2025, 13:35

Սպորտ

Հայկական ծագում ունեցող հարձակվող Ստաս Պետրոսյանը համալրել է ղազախական «Ալմաթի» ակումբի կազմը: 26-ամյա հարձակվողն անցած մրցաշրջանը սկսել է Ուստ Կամենոգորսկի «Տորպեդո»-ում, իսկ հետո հանդես է եկել «Ակտոբե»-ում:

Ղազախստանի կանոնավոր առաջնությունում Պետրոսյանը մասնակցել է 34 հանդիպման՝ վաստակելով 36 միավոր (8 տափօղակ և 28 արդյունավետ փոխանցում): Փլեյ-օֆֆում նա իր ակտիվում ավելացրել է ևս 5 միավոր (1+4) հինգ հանդիպումներում: