Ստավրոպոլի բնակիչները վերանորոգել են Երևանում բնակվող վետերան Գալինա Պետուխովայի բնակարանը

28 Սեպտեմբերի 2025, 12:15

Հայեր

Ստավրոպոլի երկրամասի պատվիրակությունը՝ նահանգապետ Վ. Վլադիմիրովի գլխավորությամբ, այցելել է Լենինգրադի պաշարումը վերապրած Գալինա Պավլովնա Պետուխովային՝ նրա երևանյան վերանորոգված տանը։ Այս մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը։

Նշվում է, որ Ստավրոպոլի երկրամասի բնակիչները Գալինա Պավլովնայի մասին իմացել են այս ամռանը, երբ ռուսական մունիցիպալիտետների պատվիրակությունները մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Հայաստանում տեղի ունեցած միջոցառումներին։

Գալինա Պավլովնան ծնվել է Լենինգրադում 1938 թվականին բնիկ լենինգրադցիների ընտանիքում։ Երբ սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, նա ընդամենը երեք տարեկան էր, սակայն, չնայած տարիքին, նա հիշում է այդ սարսափելի օրերը: Հիշում է, թե ինչպես է մայրը իր զգեստի ծայրին կարել անունով և հասցեով մի կտոր: Գալինայի ծնողները սովից մահացել են շրջափակման ժամանակ։

Աղջիկը հայտնվել է Սվերդլովսկի շրջանի թիվ 58 մանկատանը։ Այժմ այս հաստատությունն այլևս չկա, բայց Գալինա Պավլովնան հստակ հիշում է, թե ինչպես են 1942 թվականի հունիսի 17-ին նրանց տարհանել «մեծ երկիր» բեռնանավով։

Հիմա եթերում