Պյատիգորսկի հայ համայնքը մասնակցել է Ստավրոպոլում անցկացված համառուսաստանյան դաշտային օրվան նվիրված միջոցառումներին

24 Հունիսի 2024, 13:39

Մշակույթ

Ստավրոպոլի երկրամասում տեղի է ունեցել եռօրյա Համառուսաստանյան դաշտային օր։ Միջոցառման շրջանակներում բացվել են ազգային տաղավարներ, այդ թվում՝ հայկական։ Հյուրերին հնարավորություն է տրվել վայելելու ազգային խոհանոցը, երգ ու պար։

Պյատիգորսկի հայ համայնքի ներկայացուցիչները հյուրերի համար պատրաստել էին հայկական ճաշատեսակներ՝ արցախյան ժինգյալով հաց, նաև հայկական ծիրան են համտեսել։ Բեմում ելույթ են ունեցել «Անի» ժողովրդական անսամբլը և Տիգրան Հովսեփյանի «Ռիթմ» խումբը։

Վերջում Եդիսիա գյուղի ավագ, վետերանների խորհրդի նախագահ Խաչիկ Արությունովը կատարել է պատերազմի տարիների երգեր։