Ստավրոպոլի երկրամասում բացվել է մարշալ Բաղրամյանի հուշարձանը
14 Մարտի 2024, 11:20
Ստավրոպոլի երկրամասում բացվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի հուշարձանը:
Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել Ստավրոպոլի երկրամասի Էդիսիա գյուղի ամենահին հայկական բնակավայրում՝ 90% հայ բնակչությամբ։
Հանդիսավոր արարողությանը ներկա էին մարշալի թոռները՝ Հովհաննես Բաղրամյանը, Նիկոլայ Չույկովը, Սերգեյ Ուստինովը, Ռուսաստանի հայերի միության ղեկավարներ և այլ պատվավոր հյուրեր:
Մարշալի թոռն իր ելույթի ժամանակ ցավով նշել է, որ այժմ արևմտյան երկրներում և Ուկրաինայում ջնջում են հիշողությունը, ինչպես նաև քանդում են խորհրդային հուշարձանները: Իսկ իրենց հայրենիքում ՝ Արցախում, ինչպես է մարշալի թոռը, ադրբեջանցիների կողմից խորհրդային մեծ զորավարների հուշարձանները քանդելու մասին աղաղակող լուրեր են ստացել այս իրադարձությունից երկու օր առաջ։
Նշվում է նաև, որ արարողությունից հետո հյուրերի համար ելույթ են ունեցել Էդիսիա գյուղի մանկական կոլեկտիվները։