Ստավրոպոլի հայ ձյուդոիստը ոսկի է նվաճել Սանկտ Պետերբուրգում անցկացվող միջազգային մրցումներում
12 Հունիսի 2023, 21:00
Ստավրոպոլի հայ ձյուդոիստ Ստանիսլավ Սարդարյանը Սանկտ Պետերբուրգում անցկացված «Անատոլի Ռախլինի գավաթ» XI միջազգային մրցույթում մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների մեջ գրավել է առաջին տեղը։
Մրցաշարին մասնակցել են մոտ 200 ձյուդոիստներ Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Իսրայելից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Սերբիայից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։
Ստանիսլավ Սարդարյանը տարել է 6 անընդմեջ հաղթանակ և դարձել հաղթող մինչև 55 կգ քաշային կարգում։
Մարզիկը լրացրել է սպորտի վարպետի թեկնածուի չափանիշը: