Ստավրոպոլի հայ համայնքը Զելենոկումսկում մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված խաչքար է տեղադրել

03 Ապրիլի 2025, 14:30

Հայեր

Ստավրոպոլի երկրամասի Զելենոկումսկ քաղաքի «Ուրարտու» հայկական համայնքը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայկական մշակութային կենտրոնի տարածքում տեղադրել է «Ինձնից՝ իմ պապին» խաչքարը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ խաչքարի կողքին կանգնեցվելու են երկու կոթողներ, որոնց վրա փորագրված են լինելու պատերազմի մասնակիցների անունները: