Ստավրոպոլում կայացել է Հարություն Հակոբյանի «Չբացահայտված Հայաստան» գրքի շնորհանդեսը
07 Փետրվարի 2025, 15:10
Ռուսաստանի Դաշնության 16 քաղաքներում անցկացվում է ճանապարհորդ-բլոգեր Հարություն Հակոբյանի երկու գրքերի շնորհանդեսները։
Առաջին գիրքը լույս է տեսել զբոսաշրջիկների համար և կոչվում է «Չբացահայտված Հայաստան», երկրորդ գիրքը պատմում է Հայաստանի քիչ ուսումնասիրված և դժվարամատչելի վայրերի մասին:
Հերթական շնորհանդեսը տեղի է ունեցել Ստավրոպոլում, իսկ փետրվարի 8-ին գրքերը կներկայացվեն Արմավիրում: