Ստեփան Գրիգորյանը՝ «Gran Fondo Նոգինսկ 2024» հեծանվավազքի հաղթող

23 Հուլիսի 2024, 19:10

Սպորտ

Հեծանվասպորտի Ռուսաստանի առաջնությունների և գավաթների հաղթող Ստեփան Գրիգորյանը Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում կայացած «Gran Fondo Նոգինսկ 2024» հեծանվավազքում դարձել է հաղթող:

Ավելի փորձառու մարզիկների համար հասանելի էր 95 կմ հեծանվավազքի ձևաչափը, սիրահարների համար՝ 30, 55 և 95 կմ հեծանվավազք:

Գրիգորյանը հաղթել է 2:08:13 արդյունքով: