Ստեփան Հովհաննիսյանը ժամանակ է խնդրել Հայաստանի հավաքականում խաղալու մասին մտածելու համար

05 Հունիսի 2023, 10:25

Սպորտ

Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Մանյակովը մեկնաբանել է իր հաճախորդի՝ «Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանի հնարավոր ելույթները Հայաստանի ազգային հավաքականում։

Մայիսի սկզբին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել էր, որ կապի մեջ է եղել Հովհաննիսյանի հետ։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ բանակցություններում առաջընթաց կա՞: Զանգ եղավ ֆեդերացիայից, սակայն մենք ժամանակ խնդրեցինք որոշելու համար։ Կան մի շարք գործոններ, որոնք ազդում են որոշումների կայացման վրա: Ես դրանք չեմ բարձրաձայնի։ Սպասենք»,- ասել է Մանյակովը Sport24-ի թղթակցի հետ զրույցում, փոխանցում է ArmSport.am-ը: