Ստեփան Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել «Օրենբուրգ» ֆուտբոլային ակումբի հետ

09 Հունիսի 2023, 18:00

Սպորտ

«Ստեփան Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել «Օրենբուրգ» ՖԱ-ի հետ և կշարունակի հանդես գալ մեր թիմում»,- ասվում է օրենբուրգյան ակումբի Telegram ալիքում։

Ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը չի նշվում։

Հովհաննիսյանը Օրենբուրգում հանդես է եկել վարձավճարով։ 21-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: