Ստեփան Լիսիցյան. Ականավոր գիտնականը

04 Հոկտեմբերի 2024, 22:21

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հոկտեմբերի 4-ը մանկավարժ, գիտնական, ազգագրագետ, պատմաբան, բանասեր, աշխարհագրագետ, Հայկական աշխարհագրական ընկերության հիմնադիր և առաջին նախագահ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանի ծննդյան օրն է։

Ստեփան Լիսիցյանը ծնվել է 1865 թ.: Ավարտել է Վարշավայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, այնուհետև դասավանդել Գևորգյան և Ներսիսյան հոգևոր ճեմարաններում։

Հետագայում կնոջ՝ Կատարինե Լիսիցյանի հետ Թիֆլիսում բացել է հայկական նախակրթարան, որը հետագայում վերածվել է գիմնազիայի։ Հայ նշանավոր գրողներ Հովհաննես Թումանյանի և Լևոն Շանթի հետ կազմել և հրատարակել է հայոց լեզվի «Լուսաբեր» դասագիրքը, որն այդ տարիներին Անդրկովկասում հայոց լեզվի միակ ձեռնարկն էր և օգտագործվում էր աշխարհի տարբեր երկրների հայկական դպրոցներում:
1924 թվականին Լիսիցյանը տեղափոխվել է Երևան ու իր ուսուցչական գործունեությունը շարունակել Երևանի պետական համալսարանում։

1928 թվականից մինչև իր մահը՝ 1947 թվականը, Ստեփան Լիսիցյանը ղեկավարել է Հայաստանի պետական պատմական թանգարանի ազգագրական բաժինը, որն այժմ կրում է նրա անունը։

Նրա որդին՝ Լևոնը և դուստրերը՝ Սրբուհի և Նազելի Լիսիցյանները, դարձել են նաև պատմական գիտությունների և տնտեսագիտության բնագավառում հայտնի գիտնականներ և պրոֆեսորներ։

Ստեփան Լիսիցյանը մահացել է 1947 թվականի հունվարի 4-ին։

Հիմա եթերում