Ստեփան Օգանեսյանի գոլը Ռուսաստանի թիմին փրկել է պարտությունից

08 Սեպտեմբերի 2023, 08:35

Սպորտ

Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականը Սուեզում ընկերական հանդիպում է անցկացրել Եգիպտոսի օլիմպիական հավաքականի հետ։ Խաղն ավարտվել է ոչ ոքի արդյունքով։

Եգիպտոսի թիմը խաղի հաշիվը բացել է 7-րդ րոպեին՝ հունական «Պանատինաիկոսի» 19-ամյա հարձակվող Բիլար Մաժարի գոլի շնորհիվ։

Վալերի Կարպինի գլխավորած թիմին պարտությունից փրկել է «Օրենբուրգի» 21-ամյա հարձակվող Ստեփան Օգանեսյանի գոլը 46-րդ րոպեին։