Ստեփան Սարգսյանի մրցաշար. Արման Անդրեասյանը՝ ոսկե մեդալակիր

17 Հունիսի 2023, 00:43

Սպորտ

70 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Արման Անդրեասյանը տպավորիչ հաղթանակ է տարել Երևանում ընթացող Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարում և ոսկե մեդալ նվաճեց:

Եզրափակչում Անդրեասյանը 5-3 հաշվով կամային հաղթանակ է տարել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ:

Այսօր ավելի վաղ, մրցաշարի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաև Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը: