Ստեփան Սողոմոնյանը՝ ԱՄՆ համալսարանական լիգայի շաբաթվա խաղացող
23 Հոկտեմբերի 2025, 12:50
Ստեփան Սողոմոնյանը ճանաչվել է ԱՄՆ համալսարանական ֆուտբոլային լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Հեղինակավոր «TopDrawerSoccer» հրատարակությունը նրան ճանաչել է ազգային մակարդակով, իսկ ACC համաժողովը երեք շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ նրան անվանել է լավագույն հարձակվող:
Վերջին 4 խաղերում Սողոմոնյանը դարձել է 8 գոլի հեղինակ: Անցյալ շաբաթ նա դարձել է «SMU»-ի հաղթանակների հիմնական խաղացողը «Boston College»-ի (3:2) և «Central Arkansas»-ի (2:0) նկատմամբ: Վերջին խաղում 20-ամյա հայ ֆուտբոլիստը փոխարինման դուրս գալով դուբլ է ձևակերպել, իսկ ACC առաջնության խաղում` հեթ-տրիկ՝ իր թիմին ապահովելով կարևոր երեք միավոր:
Մեկ շաբաթվա ընթացքում «SMU»-ի գոլերից հինգը Սողոմոնյանի հաշվին են: