Ստեփանակերտի «Դինամո» մարզադաշտում սամբոյի առաջնություն է անցկացվել

17 Հուլիսի 2023, 18:36

Սպորտ

Արցախի Հանրապետության սամբոյի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հուլիսի 14-15-ը Ստեփանակերտի «Դինամո» մարզադահլիճում անց է կացվել Արցախի Հանրապետության սամբոյի երեխաների և դեռահասների 2023թ. առաջնությունը, որին մասնակցել են մարզիկներ Ստեփանակերտից ու Մարտունու շրջանից։

«Artsakhtert»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության և ՀՀ վաստակավոր մարզիչ, Արցախի սամբոյի հավաքականի գլխավոր մարզիչ Էռնեստ Միրզոյանը տեղեկացրել է, որ առաջնությունն անց է կացվել 17 քաշային կարգում։

Շատերը Արցախում սամբո մարզաձևի զարգացման համար շնորհակալագրեր են ստացել։ Առաջնության մրցանակակիրները պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և դրամական պարգևներով։

Հիմա եթերում