Ստեփանակերտի Մայր տաճարում մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ պատարագ
13 Օգոստոսի 2023, 23:30
Այսօր Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարում արժանապատիվ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի ձեռամբ մատուցվել է տոնական Սուրբ և Անմահ պատարագ։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Պատարագից հետո կատարվել է խաղողօրհնեքի կարգ։ Բերքի օրհնությունը խորհրդանշում է ողջ տարվա բերք ու բարիքի առատությունը։
Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, ներկայացնելով տոնի խորհուրդը, նշել է, որ խաղողի բերքն են հիմնականում օգտագործում պատարագի ժամանակ` որպես Քրիստոսի արյան խորհրդանիշ։ Տեր Վաչագան քահանա Գյուրջյանն ընթերցել է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պատգամը Աստվածամոր տոնի վերափոխման տոնի առթիվ: