Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են. փաստաբան
29 Նոյեմբերի 2025, 15:20
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցները վերացվել են։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի, այդ թվում՝ Սարգսյանի նկատմամբ։ Նա մեղադրվում էր խարդախության և փաստաթղթեր կեղծելու մեջ։
Հհունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում դատավոր Մասիս Մելքոնյանը քննելով Դավիթ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը, որոշել էր կիրառել 2 ամիս ժամկետով տնային կալանք։