Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը միջազգային թատերական փառատոնում արժանացել է դիպլոմների
26 Նոյեմբերի 2024, 20:10
Հայաստանը ներկայացնող Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը նոյեմբերի 15-ից 22-ը Մուրմանսկում մասնակցել է «Արկտիկայի բեմ» II միջազգային թատերական փառատոնին և պարգևատրվել երկու դիպլոմով։ Այս մասին թատրոնը հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
Վ. Մայակովսկու ստեղծագործության հիման վրա Ժաննա Կրիկորովայի «Ողջ ձայնով» ներկայացումը գրավել է ոչ միայն հանդիսատեսին, այլև փառատոնի ժյուրիի անդամներին։
Ժյուրին՝ ՌԴ ժողովրդական արտիստ Լյուդմիլա Դմիտրիևայի գլխավորությամբ, թատրոնին շնորհել է հատուկ փառատոնային դիպլոմ՝ «Ռուսաց լեզվի պահպանման համար», իսկ այլընտրանքային ժյուրին՝ Եվգենյա Չիբիսի գլխավորությամբ, շնորհել է դիպլոմ «Ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման, ներկայացման դրամատիկ հիմքի միջոցով ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար»։
Փառատոնը համախմբել է 14 թատերախումբ 6 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Բելառուսից և Սերբիայից։