Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի նոր նախագիծը՝ հեռուստատեսային ձևաչափով

05 Մարտի 2026, 13:45

Մշակույթ

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնն իր հիմնադրման օրը՝ մարտի 7-ին, կներկայացնի Անտոն Չեխովի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված հեռուստաթատերական ներկայացում ։

Բեմադրությունը, որը կոչվում է «Չեխովի ձևով», պատրաստվել է «Արջը» և «Առաջարկություն» պիեսների հիման վրա։

Պրեմիերան կկայանա ժամը 21:00-ին՝ թատրոնի պաշտոնական կայքում, ինչպես նաև տարբեր միջազգային վիդեոհարթակներում։

Բեմադրող ռեժիսորն է Արմեն Մարգարյանը, հեռուստատարբերակի ռեժիսորը՝ Հովհաննես Հակոբյանը։ Դերերում հանդես են գալիս Էմմա Օգոլցովան, Անդրոնիկ Ռոմանովը և Անտոն Աղաջանյանը։

««Չեխովի ձևով» ներկայացումը բեմական անդրադարձ է գրողի աշխույժ, նուրբ և հեգնական դրամատուրգիային, որտեղ կատակերգության թեթևությունը զուգորդվում է խորը հոգեբանության և ճանաչելի մարդկային կերպարների հետ: Հեռուստատեսային տարբերակում դասական սյուժեները նոր հնչեղություն են ստանում՝ պահպանելով ռուսական թատերական ավանդույթի մթնոլորտը և բացահայտելով այն ժամանակակից հանդիսատեսին», — ասվում է հաղորդագրության մեջ։