Ստեփանակերտում ամփոփվել են շախմատի հուշամրցաշարի արդյունքները

10 Օգոստոսի 2023, 00:55

Սպորտ

Ամփոփվել են Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Արցախյան գոյապայքարի անմահ հերոս Սամվել Սաֆարյանի հիշատակին մեկնարկած շախմատի հուշամրցաշարի արդյունքները։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ասատրյանը նշել է, որ մրցապայքարը թեժ է անցել:

«Մրցանակային 1-ին տեղն է զբաղեցրել Կամո Ուլուբաբյանը, 2-րդ տեղում  Օլեգ Բաղդասարյանն է, որը մասնակցում էր 60 տարեկանից բարձր տարիքային խմբում,  3-րդ տեղում` Նարեկ Հայրապետյանը։ Մեր երեք ուժեղագույն շախմատիսները հուշամրցաշարի ավարտին ֆեդերացիայի կողմից ստացան պատվոգրեր և դրամական պարգևներ։

Հուշամրցաշարի վերջում կազմակերպվեց նաև բլից հարցաշար՝ ինը խաղափուլով, որին մասնակցեց տասը շախմատիստ։ Այս անգամ մրցանակի համար սահմանել ենք չորս տեղ։ 1-ին տեղում Սարգիս Ասատրյանն էր, 2-րդը` Էդուարդ Ղուկասյանը, 3-րդը՝ Դավիթ Գրիգորյանը,  4-րդ տեղում Գագիկ Գասպարյանն էր։ Պայքարը ծավալվեց հետաքրքիր ընթացքով»,-մանրամասնել է Ասատրյանը։