Ստեփանակերտում հանդբոլի առաջնություն է մեկնարկել

20 Մայիսի 2023, 09:00

Սպորտ

Մայիսի 18-ին, Արցախի Հանդբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ մայրաքաղաքի համար 6 հիմնական դպրոցի մարզադահլիճում մեկնարկել է հանդբոլի առաջնություն։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Առաջնությանն իրենց ուժերն են չափելու Շուշիի և Ասկերանի շրջանների, ինչպես նաև Ստեփանակերտի Կամավոր ֆիզկուլտուրայի մարզական կենտրոնի և Մանկապատանեկան մարզադպրոցի թիմերը։

«Մասնակցում են 2008-2011 թվականներին ծնվածները: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված է 14 մարզիկ»,-մեզ հետ զրույցում մանրամասնել է Հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Վալերի Քոչարյանը՝ հավելելով, որ առաջնությունը կտևի երեք օր։

Մրցանակային տեղեր գրաված թիմերը կպարգևատրվեն դիպլոմներով և դրամական պարգևներով։