Ստեփանակերտում Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել

30 Մայիսի 2023, 08:47

Մշակույթ

Այսօր՝ մայիսի 29-ին, մայրաքաղաքի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել համերգային երեկո՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման 105-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ:

Ներկաները նախ խնկարկել են  հայ ժողովրդի մղած բոլոր պատերազմներոմ անմահացած հայրենյաց պաշտպանների հիշատակը: Այնուհետև «Մռակած» պետական կամերային երգչախմբի կատարմամբ հնչել են ՀՀ և ԱՀ պետական օրհներգերը:

Нет описания.

Нет описания.

Нет описания.
Нет описания.